Հունգարիայի իշխանությունները հանձնարարել են երկրում ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարող անկախ մարմին, ինչպես նաև պետական գնումների գնահատման համակարգ՝ գրում է Nepszava-ն։ Հրատարակությունը նշում է, որ նորամուծությունները կապված են Բուդապեշտի նկատմամբ Եվրահանձնաժողովի պահանջների և վարչապետ Վիկտոր Օրբանի՝ Բրյուսելից ֆինանսական աջակցություն ստանալու ցանկության հետ։
Ինչպես նշում է Bloomberg-ը, նման զիջումները կարող են Բուդապեշտին հնարավորություն տալ Եվրամիության միջոցներից ստանալ 5,8 միլիարդ եվրո:
Դրա համար իշխանությունները համաձայնել են ստեղծել աշխատանքային խումբ՝ կոռուպցիայի և խարդախության դեմ պայքարի, ինչպես նաև շահերի բախման ու այլ խախտումների կանխման համար։ Պարիտետային հիմունքներով այն ընդգրկելու է պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։