Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ մտադիր չէ մեկնել «անորոշ երկար ժամանակով» արձակուրդի, ինչի մասին հայտարարել էր սեպտեմբերի 3-ին։ Նրա խոսքով՝ ինքը պատրաստվում է գերազանցել մարզի ղեկավար լինելու 27 տարվա ռեկորդը։
Կադիրովը հայտարարել է, որ երբեք Չեչնիայում «այլ գերատեսչություն» չի տեղափոխվի։
Նա առաջարկել է անժամկետ արձակուրդի մասին խոսակցությունները թողնել ապագայի համար։ Իսկ հիմա նա մտադիր չէ նույնիսկ ամենամյա արձակուրդ վերցնել։
«Իրականում ես պարզապես հեռանալու իրավունք չունեմ։ Ժողովուրդն ինձ վստահել է մարզի ղեկավարությունը, և այն արդարացնելն իմ սուրբ պարտականությունն է։ Ես կարող եմ հեռանալ միայն այդ մասին խնդրելով ժողովրդին ու Ռուսաստանի նախագահին»,- ասել է Կադիրովը։
Ի դեպ, ՌԻԱ Նովոստին գրում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր զանգահարել է Կադիրովին և շնորհավորել Չեչնիայի Հանրապետության կազմավորման 100-ամյակի կապակցությամբ:
Ավելի վաղ Կրեմլի կայքում հրապարակվել էր հեռագիր, որում Պուտինը նշում էր չեչենների արիությունը Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնականացման հատուկ ռազմական գործողության ժամանակ։