Ամերիկյան հեղինակավոր The National Interest-ը «Թուրքիայի «Սիրիացի վարձկաններ» արյունոտ բիզնեսը» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է 44-օրյա պատերազմում Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկանների ներգրավմանը: Հրապարակման համաձայն՝ Ադրբեջանում Թուրքիայի միջնորդությամբ ներգրավված վարձկանների ծրագրում եղել են նաև կոռուպցիոն երևույթներ։ Հասան անունով վարձկաններից մեկը հիսունհինգ օր կռվել է Լեռնային Ղարաբաղում։ Նրան խոստացել են ամսական 2500 դոլար վճարել, սակայն նրան և մյուսներին խաբել են՝ վճարելով ընդամենը 1500 դոլար:
Հեղինակների պնդմամբ՝ շահի հետևից ընկած՝ վարձկանները նույնիսկ չեն հարցրել՝ ինչի համար են պայքարելու: Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղ ուղարկված սիրիացիները պարզապես ծառայել են որպես «թնդանոթի միս»: