«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 8-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերի, Դավթաշեն 1-ին թաղամասի վերջնամասի գազասպառողների, Զովունի գյուղի 28-35-րդ փողոցների, Զորաց, Ձոր 1, 2, Վան թաղամասերի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «ԳԱՕՄ Գրուպ» ՓԲԸ-ի և «Էլ Սի Ստիլ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ջամբուլի, Շահումյան 16-րդ, Ոսկանյան, Սեբաստիա փողոցների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: