Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը երեկ՝ սեպտեմբերի 5-ին, ընդունել է Լիբանանում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մուճդապի Ամանիին:
«Հանդիպման ընթացքին արծարծուեցան Իրանի հայութեան և Լիբանանի յառաջիկայ նախագահական ընտրութեան հետ աղերս ունեցող հարցեր:
Դեսպանը անդրադարձաւ Իրանի հայութեան գործօն մասնակցութեան՝ երկրին առաւել զարգացման և յառաջդիմութեան աշխատանքներուն: Վեհափառ Հայրապետը իր կարգին, շեշտեց Իրանի հայութեան եզակի դերը սփիւռքահայութեան կեանքէն ներս:
Նախագահական ընտրութեան գծով, թէ՛ Նորին Սրբութիւնը և թէ՛ դեսպանը ընդգծեցին բոլորին կողմէ ընդունելի և երկիրը ներկայ ընկերա-տնտեսական կացութենէն դուրս բերելու կարողութիւնը ունեցող նախագահի մը ընտրութիւնը»,- ասված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրության մեջ: