Գերմանիան դժվար թե փոխի իր նախնական դիրքորոշումը և համաձայնի Leopard 2 մարտական տանկեր ուղարկել Ուկրաինա՝ գրում է Die Welt թերթը՝ հղում անելով ուկրաինական կառավարական շրջանակներում աղբյուրներին։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ կիրակի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հանդիպմանը քննարկել է Leopard 2-ի մատակարարման հարցը, բայց Գերմանիայի կաբինետի ղեկավարը որոշակի խոստումներ չի տվել։
Միաժամանակ Գերմանիայում հասունանում են հակակառավարական տրամադրությունները: Բունդեսթագի Ձախ կուսակցության պատգամավոր Սևիմ Դագդելենը կոչ է արել գերմանացիներին զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել հակառուսական պատժամիջոցների և գերմանական իշխանությունների ձախողված էներգետիկ ու սոցիալական քաղաքականության դեմ։
«Դաշնային կառավարությունն իրեն փակուղի է մտցրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատերազմով: Նրանք սոցիալապես ոչնչացնում են բնակչության մեծ մասին և վերացնում միլիոնավոր աշխատատեղեր»,- հայտարարել է պատգամավորը: