Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը տեսանյութ է հրապարակել Զապորոժիեի ատոմակայանում առաքելության արդյունքների վերաբերյալ։ Այն կազմակերպության կայքում հայտնվել է երեքշաբթի՝ սեպտեմբերի 6-ին։
Հրապարակված զեկույցում, մասնավորապես, ասվում է, որ կայանի և նրա շրջակայքի գնդակոծությունը պետք է դադարեցվի՝ ատոմակայանի ֆիզիկական ամբողջականությունը պահպանելու համար։
Բացի դրանից՝ զեկույցում նշվում է, որ օբյեկտի շուրջ պետք է ստեղծվեն «անվտանգության գոտիներ»՝ կանխելու «միջուկային միջադեպը», ինչը կարող են առաջացնել ռազմական գործողությունները։ Գործակալությունը հայտնել է, որ պատրաստ է անհապաղ խորհրդակցություններ սկսել այս հարցի շուրջ:
Փորձագետները զեկուցել են նաև Զապորոժիեի ԱԷԿ-ում մի շարք միջադեպերի մասին, որոնք խախտել են միջուկային անվտանգության սկզբունքները, և նշել, որ Ուկրաինայի մյուս երեք ատոմակայանները, բացի Զապորոժիեից, անվտանգ են աշխատում։
Սեպտեմբերի 5-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պատվիրակությունը լքել է Զապորոժիեի ԱԷԿ-ը։ Մինչ այդ հայտնի էր դարձել, որ գործակալության մասնագետներն արձանագրել են կայանի գնդակոծման փաստեր։ Ատոմակայանի բոլոր օբյեկտները ներառված էին հատուկ արձանագրություններում: