Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:
«Գերմանիոյ Գարլսրուէ քաղաքին մէջ գումարուող Եկեղեցիներու Համաշխարհային Խորհուրդի (Ե.Հ.Խ.) 11-րդ համաժողովը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը ընտրեց Խորհուրդի նախագահ՝ ներկայացնելով արևելեան ուղղափառ եկեղեցիները:
Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 և 1998-2006) ընտրուած էր Ե.Հ.Խ.ի կեդրոնական ու գործադիր վարչութեանց ատենապետ։
Արդարև, ընդառաջելով միջ-եկեղեցական անձնաւորութիւններու ու շրջանակներու ջերմ փափաքին, ինչպէս նաև միջ-եկեղեցական շարժումին նոր մղում մը տալու հեռանկարով, Նորին Սրբութիւնը ընդառաջեց նախագահ դառնալու անոնց փափաքին»,- ասված է հաղորդագրության մեջ: