Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը և Բուլղարիայի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիկոլա Ստոյանովը քննարկել են Բուլղարիա գազի մատակարարումները Հունաստան-Բուլղարիա 82 կիլոմետր երկարությամբ Ինտերկոնեկտորի (IGB) առևտրային շահագործման շրջանակներում, որով ադրբեջանական գազը կարտահանվի Բուլղարիա, և կընդլայնվի Տրանսադրիատիկ գազատարը:
Այդ մասին Twitter-ում գրել է էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը՝ հայտնում է APA-Economics-ը։
«Մենք Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Նիկոլա Ստոյանովի հետ քննարկել ենք IGB-ի առևտրային գործունեության մեկնարկի և TAP-ի ընդլայնման շրջանակներում Բուլղարիա գազի մատակարարման հարցերը։ Մինչև տարեվերջ նախատեսվում է մոտ 600 մլն խմ գազ արտահանել Բուլղարիա»,- ասվում է հրապարակման մեջ։