Սեպտեմբերի 6-ի գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 8-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 8-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19 մ/վ: