ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են՝ պատվաստումային գործընթացը հանրապետությունում շարունակվում է:
Առողջապահության նախարարությունը թարմացված վիճակագրություն է ներկայացրել, համաձայն որի՝ սեպտեմբերի 4-ի դրությամբ պատվաստումների ընդհանուր թիվը 2.246.583 է, առաջին դեղաչափ ստացածների թիվը՝ 1.146.386, ամբողջապես պատվաստվածներինը` 1.022.831:
Խթանիչ պատվաստումների թիվը 72145 է: