ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն 8-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստն է անցկացնում:
Նիստի մեկնարկին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովի ընդդիմադիր անդամները կրկին բացակայում են:
«Մեր ընդդիմադիր գործընկերները շարունակում են բացակայել: Եթե որևէ մեկը տեղեկություն ունի նրանց գալու կամ չգալու մասին, խնդրում եմ տեղեկացրեք: Եթե չունեք, մենք քվորում ունենք և կշարունակենք մեր աշխատանքը: Քանի որ մեր նախագծի 5-րդ հարցն առնչվում է մեր երկրի անվտանգային խնդիրների կարևորագույն դրույթներից մեկին՝ «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելուն, ափսոսում եմ, որ ընդդիմադիր դաշտը զբաղեցրած մեր ընկերներն այս քննարկմանը նույնպես չմասնակցելով՝ հեռու են պահում իրենց մեր անվտանգային խնդիրներից»,- ասաց նա: