ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2022 թ. «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է «Շուկա մուտք գործելու փուլում գտնվող պրոդուկտների համար» բաղադրիչով դրամաշնորհային մրցույթի մեկնարկի մասին:
Դրամաշնորհային մրցույթի շրջանակում նախատեսվում է դրամաշնորհների տեսքով ֆինանսավորում տրամադրել շուկա մուտք գործելու փուլում գտնվող ընկերություններին, որոնց կողմից ներկայացվող արտադրանքի և ծառայության նախատիպը միտված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում նոր արժեքի ստեղծմանը և տեխնոլոգիաների կիրառմամբ՝ արդի խնդիրների և մարտահրավերների լուծմանը:
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն 200 մլն (երկու հարյուր միլիոն) ՀՀ դրամ է: Նախատեսվում է մրցույթը հաղթահարած յուրաքանչյուր ընկերությանը տրամադրել մինչև մինչև 10 մլն (տասը միլիոն) ՀՀ դրամ:
Մրցույթի վերաբերյալ բոլոր մանրամասները՝ անցկացման կարգը, հայտ կազմելու և ներկայացնելու պայմանները, ներկայացված են նախարարության պաշտոնական
կայքում: