Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները օգոստոսի 29-ից սեպտեմբերի 5-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3379 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 24 տրանսպորտային միջոց։
Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 25, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 6 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 4-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 120-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշներով, 2-ը՝ առանց համարանիշների։
Բացի այդ, 10 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։