Սեպտեմբերի 5-ին Երուսաղեմի հայոց պատրիարքարան է այցելել Հայաստանում Իսրայելի նորանշանակ դեսպան Յոել Լիոնը և հանդիպում ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանի հետ: Այս մասին հայտնում է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:
Յոել Լիոնին ուղեկցել է Իսրայելի ԱԳՆ Կովկասի և Միջին Ասիայի երկրների վարչության պետ Միխալ Հերշկովիչը: