Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այսօր ներկա է եղել ՀՀ ԱՆ կախվածությունների բուժման ազգային կենտրոնի և ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը:
Փաստաթուղթը կրթական և գիտահետազոտական համատեղ ծրագրերի իրականացման հիմք կդառնա:
Լենա Նանուշյանը շրջայց է կատարել Կախվածությունների բուժման ազգային կենտրոնում, աշխատակազմի հետ խոսել բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման և հավաստագրման գործընթացի մասին:
Անդրադառնալով բնակչության, հատկապես դեռահասների շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի օգտագործմանը` նախարարի առաջին տեղակալը հանձնարարել է ակտիվացնել դրանց վնասների ու ռիսկերի մասին իրազեկման աշխատանքները: