ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ օրերս անցկացվել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի կանանց և տղամարդկանց բաց առաջնությունը: Մրցաշարին Հայաստանից և Ռուսաստանից կանանց և տղամարդկանց 12-ական թիմեր են մասնակցել:
Տղամարդկանց պայքարում հաղթողի տիտղոսը նվաճել է «Ռուսաստան-1» թիմը, որը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմի նկատմամբ:
Երրորդ տեղն էլ զբաղեցրել է Ռուսաստանի երկրորդ թիմը՝ 2:0 հաշվով հաղթանակ տանելով ՖԻՄԱ-ի նկատմամբ: Կանանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Ռուսաստանի կանանց թիմը՝ 2:0 հաշվով առավելության հասնելով Երևանի «Վան» թիմի նկատմամբ:
Երրորդ տեղի համար խաղում էլ ԽՄՕՄՄ-ը 2:0 հաշվով հաղթել է ԲՊՀ-ին:
Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերին պարգևատրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Մուրադյանը և պաշտոնատար այլ անձինք:
ՀՎՖ նախագահը նաև հուշանվերներ է հանձնել մրցաշարի պատվավոր հյուրերին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին: