ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է ընդհանուր կանոններ՝ Starmus VI գիտական փառատոնի մասնակիցների համար: Դրանք են`
Համերգային օրերին՝ սեպտեմբերի 5, 7, Մարզահամերգային համալիրի շրջակա տարածք մեքենաների մուտքը միայն անցագրերով է։ ԿԳՄՍՆ-ն խնդրում է նկատի ունենալ՝ մեքենայով ժամանելիս և կայանել ներքևում։
«Խնդրում ենք լինել Մարզահամերգային համալիրի մոտ առնվազն մեկ ժամ շուտ։ Սեպտեմբերի 5-ին դռները կփակվեն 17:00։
Մուտքը ցանկացած տեսակի սնունդով արգելվում է:
Եթե կոնֆերանսների ընթացքում թարգմանության կարիք լինի, խնդրում ենք նախապես ունենալ Zoom հավելվածը ձեր հեռախոսում և ականջակալ։
Մարզահամերգայինի սրահում պատերին կտեսենք QR կոդ, որը հնարավորություն կտա ներբեռնել հավելվածը և միանալ թարգմանությանը։
Տարածքում հնարավոր է օգտվել STARMUSxTEAM և STARMUSxTEAM5 WiFi ցանցերից՝ team2022 գաղնաբառով։
Ցանկացած հարցով կարող եք դիմել կամավորներին. նրանք կլինեն թեմատիկ շապիկով»,- հայտնում են ԿԳՄՍՆ-ից։