ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի որոշումներով հաստատված ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության 2022 թ. պլանի համաձայն` սեպտեմբերի 2-ին Մոսկվայում՝ ՀԱՊԿ միացյալ շտաբում, անցկացվել է ռազմագիտական համաժողով՝ «Տեղեկատվական անվտանգության ապահովումը ռազմական ոլորտում» թեմայով։
Համաժողովին մասնակցել են ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների, ՀԱՊԿ բազային ուսումնամեթոդական կազմակերպությունների տեղեկատվական անվտանգության ապահովման մասնագետներ, ՀԱՊԿ քարտուղարության և միացյալ շտաբի ներկայացուցիչներ։
Համաժողովի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգության սպառնալիքներին առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել ՀԱՊԿ անդամ երկրների զինված ուժերում տեղեկատվական անվտանգության ապահովման և տեղեկատվական անվտանգության համակարգի կատարելագործման վերաբերյալ։
Նիստի մասնակիցները, հաշվի առնելով ռազմական ոլորտում տեղեկատվական անվտանգության ապահովման արդիականությունը, առաջարկներ են մշակել տվյալ բնագավառում փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ։