Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն կտևի մինչև սեպտեմբերի 11-ը:
Փառատոնի մեկնարկին ընդառաջ՝ սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել համերգ՝ Տիգրան Համասյանի (Մարկ Կարապետյանի, Արթուր Հնատեկի մասնակցությամբ), Դերեկ Շերինյանի կատարումներով (Սայմոն Ֆիլիպսի և Ռիք Ֆիերաբրաչիի մասնակցությամբ) և Էդվարդ Մոսերի դասախոսությամբ:
Փառատոնի մասնակցության հիմնական տոմսը ներառում է սեպտեմբերի 5-9-ը Մարզահամերգային համալիրի տարածքում անցկացվող բոլոր կոնֆերանսներն ու համերգները։
Փառատոնի և ծրագրի մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:
Նշենք, որ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնն անցկացվում է ՀՀ Կառավարության աջակցությամբ: