Այս տարի արդեն երկրորդ անգամ թոշակների բարձրացումը, գործադիրի հավաստմամբ, այս ոլորտում տարվա վերջին լավ լուրը չէ. սպասվում է նաև նվազագույն կենսաթոշակի ավելացում:
Պարզվում է՝ այս շրջանում մենք կենսաթոշակառուների թվով պատմական մաքսիմումում ենք: Քովիդի, պատերազմի, ուկրաինական ճգնաժամի հետ նաև այդ գործոնն է, ըստ մասնագետների, խանգարում կենսաթոշակի ավելի շատ բարձրացմանը: Սակայն քառամյա դադարից հետո 2019-ից մեկնարկած բարձրացումները վատ ցուցանիշ չեն համարում: Կառավարության նպատակն է մինչև 2026-ը թոշակառուներին այնքան գումար հատկացնել, որ նրանց համար ապահովվի նվազագույն սպառողական զամբյուղը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան