Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրն այս տարի նշանավորվեց շատ կարևոր և սպասված իրադարձությամբ։ Այդ մասին ասված է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի Ֆեյսբուքի էջում։
«Սեպտեմբերի 1-4-ը հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը մասնակցել է ԻՆՍԱՐԱԳ-ի (INSARAG) ՄԱԿ-ի որոնողափրկարարական վերաորակավորմանը:
Ուրախությամբ և հպարտությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային որոնողափրկարարական թիմը հաղթահարելով ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի՝ ԻՆՍԱՐԱԳ-ի քննություն-վարժանքը դարձավ ԻՆՍԱՐԱԳ-ի լիիրավ անդամ»,- նշված է գրառման մեջ: