Կառավարության հնգամյա ծրագրի մեկ այլ թիրախ մինչև 2026-ը 500 մանկապարտեզի ու 300 դպրոցի կառուցումն է:
Որոշ հաստատություններ արդեն շահագործման են հանձնվել, որոշները՝ շինարարության, մի մասը՝ նախագծման փուլում է. դեռ գործնական փուլ չմտած՝ մնացածի կառուցումը պետք է հասցնել իրականացնել առաջիկա չորս տարում: