Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նախորդ օրերին կրակ չեն բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:
Արցախի ՊՆ-ն նույնպես հերքել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու՝ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունը:
Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. Արարատ Միրզոյան:
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի և Էրդողանի հետ: Ադրբեջանի ղեկավարի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, Թուրքիայի ղեկավարի հետ՝ երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:
«Գազպրոմն» անորոշ ժամանակով դադարեցրել է «Հյուսիսային հոսք»-ի աշխատանքը:
Զելենսկին ողջունել է «Մեծ յոթնյակի» որոշումը ռուսական նավթի համար գնային շեմ սահմանելու վերաբերյալ:
Եվրահանձնաժողովը չափազանց դանդաղ է արձագանքում գազի և էլեկտրաէներգիայի գների սրընթաց աճին. Շառլ Միշել:
ԱՄՆ-ը մտադիր է Թայվանի հետ 1,1 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ երեք պայմանագիր կնքել: