Էդուարդ Բաղդասարյանի համար 6 պրելյուդն է, հենց այս գործով Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի, 15-ամյա Լյուսի Իշխանյանը Music and Stars Awards միջազգային մրցույթում արժանացել է ոսկե մեդալի:
Լյուսի Իշխանյանը երաժշտական կրթություն է ստացել 4 տարեկանից, այժմ 15 տարեկան է, փոխադրվել է 11-րդ դասարան:
Լյուսի Իշխանյան (Music and Stars Awards միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր) - 11 ամսական էի, հայրս երգ երգեց և կրկնեցի ու դրանից հասկացան, որ լավ լսողություն ունեմ ու պետք է սովորեմ երաժշտություն:
Աղջիկն ասում է՝ հաջողությունների համար պարտական է ինչպես իր ընտանիքին, այնպես էլ ուսուցչուհուն՝ Ռոզա Թանդիլյանին: Առնո Բաբաջանյանի սանը՝ 91-ամյա ուսուցչուհին, ամբողջ ուժերը ներդնում է լավագույն աշակերտներ պատրաստելու գործում, Լյուսին էլ դրա վառ ապացույցն է: Music and Stars Awards միջազգային մրցույթում լավագույն ուսուցիչ ճանաչվեց հենց Թանդիլյանը: Միջազգային այս մրցույթի կազմակերպիչը իսպանացի հայտնի դաշնակահար Կարլս Լաման է: Վերջինս, այս մրցույթից բացի, հիմնադրել է նաև մի շարք այլ միջազգային մրցույթներ և փառատոներ, որոնց մասնակցում են տաղանդավոր երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից:
Լյուսի Իշխանյան - Երբ իմացանք պատասխանը, ստացանք որ առաջին տեղն եմ զբաղեցրել, շատ ուրախացանք, որովհետև դա առաջին անգամ էր, որ առաջին տեղը զբաղեցրի:
Ոսկե մեդալ դեռ չուներ, բայց բազմաթիվ մրցանակների է արժանացել Լյուսի Իշխանյանը՝ մասնակցելով տարբեր միջազգային մրցույթների:
Լյուսի Իշխանյան - Մի երկու ամիս առաջ ձայնագրություն արեցինք ու ուղարկեցինք London international music competition-ին, ես 2-րդ տեղը գրավեցի:
Լյուսի Իշխանյանը մտադիր է շարունակել ուսումն այս ասպարեզում և ստանալ երաժշտի պրոֆեսիոնալ կրթություն: Ասում է՝ շարունակելու է ուժերը փորձել այլ մրցույթներում: