Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ հանգամանորեն քննարկվել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։
«Կարևորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի հաստատման ուղղությամբ համակարգված ջանքերը: Այս համատեքստում հաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հիմնարար եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրագործման տրամադրվածությունը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ալիևը Պուտինին տեղեկացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպման մասին: