Մոսկվայի Արհմիությունների տանը տեղի է ունեցել Խորհրդային Միության նախագահ Միխայիլ Գորբաչովի հրաժեշտի արարողությունը: ԽՍՀՄ վերջին ղեկավարին հրաժեշտ են տվել հարազատները, համախոհները, քաղաքական գործիչներ, օտարերկրյա դիվանագետներ ու պաշտոնյաներ, ինչպես նաև քաղաքացիներ։
Հիշատակի միջոցառմանը մասնակցել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Եվրոպական մի շարք այլ երկրներ սգո միջոցառմանը մասնակցել են դեսպանների մակարդակով:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, երկրի ղեկավար Պուտինը չի կարողանա մասնակցել Գորբաչովի պաշտոնական հրաժեշտին աշխատանքային օրվա ծանրաբեռնվածության պատճառով։