Սեպտեմբերի 3-ին, Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համագործակցությամբ, Հայաստանի հումանիտար առաքելության 10-րդ խմբի բժիշկները Հալեպի «Դարմանատուն» ընկերաբժշկական կենտրոնին հերթական անգամ բժշկական և առողջապահական պարագաներ են փոխանցել:
Կենտրոնի պատասխանատունները շնորհակալություն են հայտնել հայ բժիշկներին բժշկական պարագաների և ամենօրյա բուժօգնություն ցուցաբերելու համար: