Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ողջունել է «Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարների որոշումը Մոսկվայի եկամուտների կրճատման նպատակով ռուսական նավթի համար գնային շեմ սահմանելու վերաբերյալ:
Իր ուղերձում Զելենսկին շնորհակալություն է հայտնել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին այդ որոշման համար:
Ավելի վաղ G7-ի երկրների ֆինանսների նախարարությունների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը միաձայն որոշվել է ռուսական նավթի գնի շեմ սահմանել: Հիմնական մանրամասները, ներառյալ՝ մեկ բարելի գնի սահմանաչափը, կորոշվեն ավելի ուշ:
Կրեմլից արձագանքել են որոշմանը՝ հայտարարելով, որ Մոսկվան կդադարեցնի նավթ վաճառել այն երկրներին, որոնք կիրառում են գնային շեմ: