Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրամիությանն առաջարկել է ուկրաինական էլեկտրաէներգիա ներկրել ռուսական ռեսուրսների փոխարեն: Այս մասին նա հայտարարել է՝ տեսակապով հանդես գալով Իտալիայի Չեռնոբիո քաղաքում անցկացվող «Ամբրոզետի» միջազգային տնտեսական համաժողովում։
«Ուկրաինան կարող է կանաչ էներգահաբ դառնալ Եվրոպայի համար, որը կփոխարինի ռուսական կեղտոտ էներգառեսուրսները՝ և՛ էկոլոգիական, և՛ բարոյական իմաստով»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ Կիևը պատրաստ է ավելացնել էլեկտրաէներգիայի արտահանումը ԵՄ երկրներ, բայց դրա համար կարևոր է, որ Զապորոժիեի ատոմակայանը վերադառնա աշխատանքի անվտանգ ռեժիմի և միացված մնա ուկրաինական էներգացանցին: