Գյումրիի օրվա միջոցառումներն ու «Երևանի օրերը Գյումրիում» տոնակատարություններն այս տարի մեկտեղվեցին: Մեկնարկը տրվեց քաղաքի պատմական միջուկում՝ «Գյումրի՝ վարպետաց քաղաք» արհեստի ու արվեստի տոնավաճառով։ Գյումրեցի վարպետները ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքը: