ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում մասնակցել է հայկական քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմի եզրափակիչ ուսումնավարժանքին։
««Որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով վարժանքն անցկացվում է ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG) 2022 թ. վերաորակավորման գործընթացի շրջանակներում»,- նշել է նա: