Անցած գիշեր Կիևը հերթական անգամ փորձել է գրավել Զապորոժիեի ատոմակայանը՝ չնայած այնտեղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության պատվիրակության ներկայությանը՝ հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի հատուկջոկատայիններն ու օտարերկրյա վարձկանները փորձել են վայրէջք կատարել Էներգոդարի տարածքում, սակայն ռուսական կողմին հաջողվել է կասեցնել հարձակումը: