Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ քննարկվել են երկկողմ համագործակցության արդիական հարցեր՝ կապված օգոստոսի 31-ին Մոսկվայում արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետ:
Նախարարներն անդրադարձել են բարձր և բարձրագույն մակարդակով առաջիկա շփումների ժամանակացույցին, պայմանավորվել են համագործակցել միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ: