Թուրքիայի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Մուշ և Վան իր այցելությունից` կից գրելով.
«Այցելեցի Մուշի և Վանի հայկական պատմական վանքերը, որոնք խոնարհած են դժբախտաբար։ Զանոնք վերականգնելու, նորոգելու գլխաւոր պատասխանատուն անշուշտ Թուրքիոյ կառավարութիւնն է։ Սակայն որպէս հայ ժողովուրդ, պէտք է յիշենք մեր ժառանգութիւնը, պէտք է հետապնդենք անոնց վերականգնումը»։