Մեծ Բրիտանիայում ձեռնարկությունների ավելի քան 60 %-ը կարող է փակվել էլեկտրաէներգիայի բարձր գների պատճառով: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Make UK ընկերության հետազոտությունը։
Արտադրողների կեսը դժվարությունների է բախվել երկրում էլեկտրաէներգիայի ավելի քան 100 տոկոսով մեծացած հաշիվների պատճառով։
«Ներկայիս ճգնաժամն արտադրողներին ընտրության առաջ է կանգնեցնում. կրճատել արտադրությունը կամ ամբողջապես դադարեցնել այն, եթե իշխանությունները չօգնեն»,- ասված է հետազոտության մեջ: Make UK-ի գործադիր տնօրեն Սթիվեն Վիլսոնը կարծիք է հայտնել, որ Բրիտանիայի նոր կառավարությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի:
Հիշեցնենք, որ 2022 թ. հոկտեմբերի 1-ից գազի թանկացման պատճառով էլեկտրաէներգիայի գինը կբարձրանա 80 %-ով: