Սեպտեմբերի 3-4-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 5-6-ը՝ առանձին շրջաններում, 7-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ:
Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ը կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 3-6-ը, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 7-ի գիշերը սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ: