Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը սեպտեմբերի 2-ին հյուրընկալել է Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին:
Քննարկվել են հողի նպատակային նշանակության փոփոխության հետ կապված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների համակարգման վերաբերյալ մի շարք հարցեր:
Հանդիպմանը ներկա էին նաև Կադաստրի և Քաղաքաշինության կոմիտեների պատասխանատուներ և համապատասխան մասնագետներ:
Անդրադարձ է կատարվել հողի նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ ներկայացվող կարծիքների հիմնավորվածությանը:
Աշխատանքներում հետագա հստակեցում մտցնելու նպատակով կարևորվել է գերատեսչությունների միջև գործընթացների համապատասխանեցումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործառույթներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով աշխատանքները էլեկտրոնային եղանակով իրականացնելու ուղղությամբ: