ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սուրեն Մինասյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սուրեն Մինասյանին նշանակել քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: