Բուենոս Այրեսում մահափորձ է կատարվել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Կիրշների դեմ, նա չի տուժել, հարձակվողը ձերբակալվել է, հայտնում է The Guardian-ի բրիտանական հրատարակությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Կիրշների՝ իր տան մոտ կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Մահափորձի տեսագրությունից երևում է, որ տղամարդը ատրճանակն ուղղել է փոխնախագահի դեմքին, սակայն չի կրակել։ Ըստ տեղական լրատվամիջոցների, որոնց վկայակոչում է The Guardian-ը, ատրճանակը չի գործել:
Պարբերականը գրում է, որ մահափորձ կատարած 35-ամյա բրազիլացին ձերբակալվել է տեղում։
Հարձակման դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: