Սեպտեմբերի 2-ին Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Այրվում է մոտ 7-8 հա խոտածածկույթ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ՊՆ մեկ ուղղաթիռ և 102 հրշեջ-փրկարար։
Հիշեցնենք՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 13։25-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Իջևանի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: