ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ:
«Սիրելի՛ գյումրեցիներ,
Ի սրտե շնորհավորում եմ Գյումրու օրվա առթիվ, այսօր մեր բոլորի ընդհանուր տոնն է։
Ինչքան էլ տարբերվենք, մեզ բոլորիս միավորում է սերը մեր քաղաքի հանդեպ։ Մենք հպարտանում ենք մեր քաղաքի պատմությամբ, ավանդույթներով, ժամանակակից ձեռքբերումներով, հավատում ենք նրա ապագային։ Այսօր քաղաքն իր հիմնանորոգված փողոցներով, պատմամամշակութային արժեքներով, գյումրեցիների բարեհամբույր և ջերմ հյուրընկալությամբ ընդունում է բազմաթիվ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։
Համոզված եմ, որ, ինչպես միշտ, գյումրեցին իր պատվախնդրությամբ ու արժանապատվությամբ, արարելու պատրաստակամությամբ ու մեծ ներուժով կհաղթահարի բոլոր մարտահրավերները և քաղաքը կդարձնի ավելի հարմարավետ և գեղեցիկ թե՛ քաղաքի բնակիչների, թե՛ հյուրերի համար։
Քաղաքի տոնի առթիվ իմ սիրելի գյումրեցիներին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն, երջանկություն և աննկուն կամք: Շնորհավո՛ր տոնդ, հարազա՛տ Գյումրի»,- ասված է ուղերձում: