Արցախին Հանրապետության օրվա առթիվ շնորհավորել է նաև Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը:
«Մարդիկ, որոնք անցած տարիներին զենք են վերցրել՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, ունեն ինքնորոշման լիարժեք իրավունք»,- ասել է Կոնստանտին Զատուլինը և շեշտել, որ Ռուսաստանի բոլոր սրտացավ մարդիկ մտահոգված են Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատմամբ ու բարգավաճմամբ: