Եվրահանձնաժողովը կաշխատի ԵՄ երկրների հետ, որպեսզի նրանք հետևեն ռուսական նավթի գնի սահմանաչափին՝ համաձայնեցված G7-ի շրջանակում: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները սեպտեմբերի 2-ին կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են ռուսական նավթի գնային շեմ սահմանել։ Այս միջոցառումն ուղղված է էներգակիրների արտահանումից Ռուսաստանի եկամուտների նվազեցմանը, ինչպես նաև Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆինանսավորման կրճատմանը։
Նավթի գինը կսահմանափակվի դեկտեմբերի 5-ից, իսկ նավթամթերքինը՝ 2023 թվականի փետրվարի 5-ից։ Միևնույն ժամանակ, G7 երկրները պատրաստվում են մշակել մեղմացման հատուկ մեխանիզմ, որը թույլ կտա առավել խոցելի և կարիքավոր երկրներին օգտվել ռուսական նավթից։