Արցախի Հանրապետությունն այսօր նշում է պետականության հռչակման 31-ամյակը: Հայկական երկրորդ պետությունը անկախություն հռչակեց 1991-ի սեպտեմբերի 2-ին՝ ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանի որոշմամբ:
Անկախության հռչակագրին հաջորդեցին 1991 թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն, Արցախյան առաջին պատերազմը, քառօրյա պատերազմը, 44-օրյա պատերազմը։