Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները սեպտեմբերի 10-ից 18-ը մասնակցելու են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը։
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնելու Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում ընդգրկված կլինեն Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ)։ Թիմն աշխարհի առաջնությանը մասնակցելու է Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ։
Նախապատրաստվելով առաջիկա ստուգատեսին՝ ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Օլիմպավանում։