Ատոմային էներգիայի միջազգային գործակալության վեց աշխատակից մի քանի օր կմնա Զապորոժիեի ԱԷԿ-ում, կմասնագիտանա երաշխիքների և միջուկային անվտանգության հարցերում, ևս երկուսը ատոմակայանում կմնան մշտական հիմունքներով, Ռուսաստանը դա ողջունում է, РИА Новости-ին հայտնել Է Վիեննայում միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի գլխավորությամբ, հինգշաբթի ժամանել էր Զապորոժիեի ԱԷԿ։ «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակիցներն ուղեկցել են գործակալության պատվիրակությանը կայանի տարածքում, ցույց են տվել նաև այն հատվածները, որոնք վնասվել են ուկրաինական զորքերի հրետակոծման ժամանակ։
РИА Новости-ի մեկ այլ տեղեկությամբ՝ Զապորոժիե ԱԷԿ-ում այսօր աշխատում է միայն մեկ էներգաբլոկ՝ 60 տոկոս հզորությամբ: