Նորվեգական Equinor նավթագազային ընկերությունը հայտարարել է Ռուսաստանի հետ Խարյագինի համաձայնագրից դուրս գալու ավարտի մասին։
Այսպիսով, այն դարձավ այս ոլորտում առաջին խոշոր միջազգային ընկերությունը, որն ամբողջությամբ դուրս եկավ Ռուսաստանից։
Խարյագինի նավթային հանքավայրը գտնվում է Արկտիկայի շրջանում՝ Նենեցական Ինքնավար Մարզի տարածքում։ Equinor-ի դուստր ձեռնարկությունը տիրապետում էր ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսին: Մյուս բաժնետերերն էին ֆրանսիական Total Energies-ը (20 տոկոսն իր դուստր Total Exploration Russia-ից) և այն գնած ռուսական պետական «Զարուբեժնեֆտը»: Այժմ վերջինիս է պատկանում բաժնետոմսերի 90 տոկոսը, 10 տոկոսը՝ «Նենեց» նավթային ընկերությանը:
Equinor-ը հայտարարել էր, որ փետրվարի 28-ից սկսում է Ռուսաստանում նոր ներդրումները դադարեցնելու և համատեղ ձեռնարկություններից դուրս գալու գործընթացի մասին: Մարտի կեսերին հայտնի դարձավ, որ ընկերությունը կդադարեցնի նաև ռուսական նավթի առևտուրը։ Ընկերությունն այս ընթացքում կորցրել է 1,08 մլրդ դոլար։