Խաղաղություն, կրթություն և բանակ. Հայաստանի երեք առաջնահերթությունն է առանձնացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նշել, որ կրթությունը և՛ խաղաղության, և՛ բանակի համար ունի կենտրոնական նշանակություն:
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներին:
Մի քանի ժամ տևած հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է աշակերտների հարցերին, անդրադարձել Կառավարության գործունեությանը, կրթության ոլորտի բարեփոխումներին, Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակագրին, անկախության հանրաքվեին և այլ հարցերի:
Պատասխանելով աշակերտներից մեկի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև շրջանառության մեջ դրված 24 մլն դրամի դիմաց զինծառայությունից վաղաժամկետ ազատվելու նախագծից: