Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առթիվ։
Ուղերձում նշված է.
«Ձերդ գերազանցություն,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ուզբեկստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Ցանկանում եմ ընդգծել մեր անկեղծ ցանկությունը` զարգացնելու Ուզբեկստանի հետ փոխշահավետ համագործակցությունը բոլոր հնարավոր ուղղություններով՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
Համոզված եմ, որ մեր ժողովուրդների միջև առկա բարեկամության, վստահության և փոխադարձ հարգանքի ավանդական հարաբերությունները հուսալի հենք են հայ-ուզբեկական միջպետական գործակցության հետագա ընդլայնման համար։
Մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն նախագահ, քաջառողջություն ու հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։